Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Tiguan, Lexus և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Volkswagen Tiguan»-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին էլ դեսպանատան աշխատակից է։
Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր

Հասանելի է
русскийՏեղադրություն


























