Թաղման բյուրոյի սեփականատեր զույգը ԱՄՆ Կոլորադո նահանգում, որտեղ ուրբաթ օրը մոտ 200 քայքայվող մարմին է հայտնաբերվել, մեղավոր են ճանաչվել դիակների հանդեպ անարգանք ցուցաբերելու մեջ, հայտնում է ABC News-ը։
Ջոն և Քերի Հալֆորդները ղեկավարում էին Return to Nature սգո տունը, որը գործում էր Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս և Փենրոուզ շրջաններում: Ցնցող բացահայտումը կատարվել է Փենրոուզում 2023 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Ֆրեմոնտ շրջանի շերիֆի գրասենյակը արձագանքել է հաստատությունից գարշահոտի մասին բնակիչների հաղորդագրություններին: Հայտնաբերված մարմիններից մի քանիսը մահացել են եղել դեռևս 2019 թվականին, ասել են պաշտոնյաները:
Բիզնեսի սեփականատերերը մեղավոր են ճանաչվել դիակի նկատմամբ անարգանք ցուցաբերելու մեջ՝ 191 կետով, ասել է 4-րդ դատական շրջանի դատախազ Մայքլ Ալենը, որի գրասենյակը այդ գործով քրեական հետապնդում է իրականացրել:
Շրջանի դատախազը հայտնել է, որ Քերի Հոլֆորդին սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում, իսկ Ջոն Հոլֆորդին` 20 տարի: Դատական նիստը նշանակված է 18.04.2025թ:
Դիակների հայտնաբերումից հետո քննիչները բացահայտել են մի սխեման, որով ամուսինները խաբում էին հաճախորդներին, որոնք հավատում էին, որ իրենց սիրելիները կթաղվեն կամ դիակիզվեն, համաձայն դատական փաստաթղթերի:
Նախկինում, նմանատիպ դաշնային գործով, ամուսինները խոստովանել են, որ վճարումներ են ընդունել ծառայությունների համար, բայց հետո երբեք չեն կատարել դրանք. որոշ դեպքերում՝ ըստ դատական փաստաթղթերի, հանգուցյալների մոխրի փոխարեն, որոշ դեպքերում չոր բետոնե խառնուրդ են տրամադրել:



























