Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դի, որն անհայտ կորել էր «Բերթ» փոթորկի պատճառով առաջացած ջրհեղեղի ժամանակ, հայտնում է PA Media-ն։
Այս սեզոնում թվով երկրորդ փոթորիկը 48 ժամից պակաս ժամանակահատվածում հանգեցրեց նոյեմբերի միջին ամսական անձրևների ավելի քան 80%-ին, ընդ որում Անգլիայում, Շոտլանդիայում և Ուելսում 100-ից ավելի ջրհեղեղի նախազգուշացումներ դեռևս ուժի մեջ են:
Հարավային Ուելսի Ռոնդա Սինոն Թաֆ շրջանում, որն ամենաշատ տուժած շրջաններից է, հայտարարվել է, որ 48 ժամից պակաս ժամանակահատվածում տեղացել է ամսական անձրևների 80%-ը: Տարածքում ջրհեղեղից տուժել են տասնյակ տներ, ձեռնարկություններ և մի քանի դպրոցներ։ Ռոնդա Սինոն Թաֆի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքներն «ավելի զգալի կլինեն, քան 2020 թվականիԴենիսի փոթորկի ազդեցությունը»:
Տուժած բնակիչների համար ապաստարաններ են ստեղծվել։
Ըստ օդերևութաբան Գրեգ Դյուհերսթի՝ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում տարածքում միջինը 180 մմ տեղումներ են եղել:
Կիրակի առավոտյան ուժեղ ջրհեղեղը ծածկել է երկաթուղային գծերը Բիրմինգհեմ Նյու սթրիթի և Շրուսբերիի միջև, բայց բոլոր գծերն այժմ վերաբացվել են:



























