Առնվազն 6 մարդ զոհվել, 10 հոգի տուժել է զինված մարդկանց գրոհի հետեւանքով մեքսիկական Տաբասկո նահանգի Վիլյաէրմոս քաղաքի բարում տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին տեղեկացրել է TabascoHoy պարբերականը՝ հղում կատարելով նահանգի գլխավոր դատախազությանը։ Զինված մարդիկ ժամը 04.00-ին մտել են Dbar բար՝ փնտրելով այնտեղի այցելուներից մեկին, ինչից հետո կրակ են բացել։ 5 մարդ զոհվել է պատահարի վայրում, մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Վիրավորվել է 10 մարդ։

Ինչպես Х-ին տեղեկացրել է Մեքսիկայի հանրային անվտանգության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը, «դաշնային իշխանությունները անվտանգության եւ իրավապահ մարմինների հետ միասին օգնություն են ցուցաբերում բռնության այս ակտի հանգամանքները պարզելու համար»։