Մերկուրի մոլորակը կարող էր ժամանակակից արբանյակ ձեռք բերել, խոշոր աստերոիդի հետ բախման հետեւանքով, որը գցել է մոլորակի պտույտի արագությունը: Նման հիպոթեզ են առաջ քաշել աստղագետ-գիտնականները:

Փարիզի Դիդրոյի համալսարանի աստղաֆիզիկոսների խումբը` Մարկ Վեչորեկի գլխավորությամբ, ենթադրում է, որ Մերկուրին դադարել է արեւի կողմը նայել միեւնույն դիրքով եւ պտտվում է հակառակ ուղղությամբ, որի պատճառը խոշոր աստերոիդի հետ բախումն է: Այդ բախման արդյունքում Մերկուրի մոլորակի վրա 650-1100 կմ տրամագծով կրատեր է բացվել, գրում է «Արգումենտի նեդելի»-ն` վկայակոչելով Nature Geoscience ամսագիրը:

Արեգակնային համակարգի առաջին մոլորակը պտտվում է անսովոր կերպով.  Արեւի շուրջ երկու պտույտ գործելու ընթացքում մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է 3 անգամ: Ժամանակակից աստղաֆիզիկան ենթադրում է, որ Մերկուրին արեւի շուրջը մեկ պտույտի ժամանակ, պետք է իր առանցքի շուրջ եւս մեկ պտույտ գործի: