Եգիպտոսի ափերի մոտ, Կարմիր ծովում 45 ուղևորով նավ է խորտակվել, նրանից մոտ 30-ը տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ են, հայտնում է Bild-ը։
Sea Story նավի անձնակազմը վաղ առավոտյան աղետի ազդանշան է տարածել, հայտնել է շրջանի նահանգապետ, գեներալ-մայոր Ամր Հանաֆին։
Փրկվածներից ոմանք հայտնաբերվել են ջրասուզակների և այլ զբոսաշրջիկների շրջանում հայտնի ծովափնյա Մարսա Ալամ քաղաքի մերձակայքում: Նրանց անհրաժեշտ է տարհանել ինքնաթիռով և ֆրեգատով, ինչպես նաև բժշկական օգնություն ցուցաբերել։
Ըստ Հանաֆիի՝ զբոսանավը նախօրեին դուրս է եկել Ղալիբ նավահանգստից և պետք է Հուրգադա ժամաներ ուրբաթ։ Նավում եղել է 31 զբոսաշրջիկ և 14 հոգուց բաղկացած անձնակազմ։



























