Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել իշխող կուսակցության անդամների, ընդդիմադիրների եւ որոշ նախարարների միջև։
Ըստ N1 պարբերականի՝ ընդհարումը տեղի է ունեցել 2025 թվականի բյուջեի քննարկման մեկնարկից առաջ։
Լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ մի քանի պատգամավորներ փորձել են հեռացնել խորհրդարանի պալատի պատշգամբից իշխանամերձ պատգամավորների կախված պաստառը։
Խորհրդարանի նախագահ Անա Բռնաբիչն ընդմիջում է հայտարարել և խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին խորհրդակցությունների է հրավիրել։




























