Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործ առաջնորդները և Բենիամին Նեթանյահուն պետք է մահապատժի ենթարկվեն։ Նման հայտարարություն է արել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հայտնել է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։

«Գազայում և Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները ռազմական հանցագործություն են։ Ներկայում ձերբակալման հրամանագիր է տրված (մեղավորներին - խմբ.)։ Դա բավարար չէ։ Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր առաջնորդները և Բենիամին Նեթանյահուն պետք է մահապատժի ենթարկվեն»,-ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը։