ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի համայնքներից մեկն առանց ոստիկանության է մնացել, երբ ամբողջ դեպարտամենտը, դրանց թվում՝ ոստիկանապետը, հրաժարական են տվել։

ՄըքՔոլի քաղաքապետ Ջորջ Գարները ուրբաթ հաստատել է, որ քաղաքում այլևս ոստիկաններ չկան՝ WMBF News-ին տված հարցազրույցում հավելելով, որ համայնքը «բարդ իրավիճակում» է հայտնվել:

«Ակտիվորեն աշխատում ենք նոր ոստիկանապետի և ավելի շատ սպաների աշխատանքի ընդունելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետ Գարները:

Քաղաքապետն ընդգծել է, որ առաջինը հրաժարական է տվել ոստիկանապետ Բոբ Հեյլին, իսկ հետո մյուս սպաները հետևել են նրա օրինակին:

Facebook-ում Հեյլին հայտարարել է, որ իր հրաժարականը պայմանավորված է բազմակի ոտնձգությունների և անձնական հարձակումներով, ինչպես նաև քաղաքային խորհրդի ոմն անդամի հարուցած «թշնամական աշխատանքային միջավայրի» պատճառով:

ՄըքՔոլի ոստիկանական դեպարտամենտը ներկայում դիմումներ է ընդունում ոստիկանապետի պաշտոնի համար, և Գարները նշեց, որ դիմումներն ընդունում են ՄըքՔոլի քաղաքապետարանում:

Հոկտեմբերին ՄըքՔոլում պես նմանատիպ իրավիճակ է ստեղծվել մեկ այլ համայնքում: Օկլահոմա նահանգի Գիրի քաղաքի ոստիկանական բաժանմունքի բոլոր անդամները, նրանց թվում՝ ոստիկանապետը, հրաժարական են տվել՝ պատճառաբանելով, որ քաղաքական առաջնորդները ոստիկանական բաժանմունքի կարիքները չեն բավարարել: