Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխելիս է եղել զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։