Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրինագծին 16-ից ցածր տարիքի անձանց համար սոցցանցերն արգելելու մասին։

Խորհրդարանի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ օրինագիծն ստացել է 115 պատգամավորներից 102-ի հավանությունը։ Դեմ քվեարկած 13 պատգամավորները «կանաչների» խմբակցության բոլոր անդամներն են եւ մի շարք անկախ պատգամավորներ։ Ինչպես սպասվում է, առաջիկա օրերին նախագիծը կհանձնվի վերին պալատ, որտեղ, հավանաբար, կստանա սենատորների մեծ մասի հավանությունը։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, որն անձամբ է ներկայացրել օրինագիծը խորհրդարանականներին, հայտնել է, որ ակնկալում է «անվերապահ հավանություն» մինչեւ շաբաթվա վերջ։

Ավստրալիայի կառավարությունն առաջարկել է օրինագիծ, որը կսահմանափակի սոցցանցերի օգտատերերի տարիքը։ Փաստաթղթի համաձայն՝ գործող օրենսդրությունում, որը կարգավորում է անվտանգությունն ինտերնետում, կմտցվեն լրացումներ, որոնք կարգելեն սոցցանցերի հասանելիությունը16 տարեկանից ցածր անձանց համար։ Երկրի իշխանությունները կպահանջեն տեխնոլոգիական ընկերություններից եւ սոցցանցերի վարչակազմերից ընդունել խելամիտ միջոցներ, որպեսզի դեռահասները չկարողանան օգտահաշիվներ եւ էջեր ստեղծել Snapchat-ում, TikTok-ում, Instagram-ում (արգելված է ՌԴ-ում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական), Reddit-ում եւ X-ում։ Այդ պահանջների խախտման համար թվային հարթակներին կսպառնա տուգանք 32,2 մլն դոլարի չափով։