Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 3 «Opel»-ներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Կայքը գրում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, թեթև ձյուն, իսկ ավտոմեքենաներից 2-ի անվադողերը ոչ ձմեռային էին, ժողովրդի լեզվով ասած՝ «քաչալ»:



























