Տղամարդը գտնվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ամենից շատ որոնվող հանցագործների ցուցակում, նրան բռնել են Մեծ Բրիտանիայում։ Նոյեմբերի 26-ին հանցագործը կանգնել է դատարանի առջեւ՝ կապված ԱՄՆ-ին նրա արտահանձնման հետ։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը՝ հղում կատարելով ՀԴԲ-ին։

Դանիել Անդրեաս Սան-Դիեգոն, որը կապված էր կենդանիների իրավունքների պաշտպան ներկայացող արմատական խմբավորման հետ, մեղադրվել է 2003թ. Կալիֆոռնիայում երկու շենքերի պայթեցումների մեջ, այդ շենքերում էին գտնվում այն  ընկերությունները, որոնք փորձարկումներ էին կատարում կենդանիների վրա։

Սան-Դիեգոն հետախուզման մեջ էր գտնվում 2003 թվականից։ 2006թ. հունվարին ՀԴԲ-ն առաջարկել է 250 հազար դոլարի չափով պարգեւավճար տեղեկության համար, որը կնպաստեր նրա ձերբակալմանը։ 2009թ. տղամարդը ներառվել է ՀԴԲ-ի կողմից ամենից շատ որոնվող ահաբեկիչների ցուցակում։