Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աբովյան քաղաքի 6 բնակիչներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը, սունկ ուտելու հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են:




























