Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչները բողոքում են, որ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական ժամանակ է՝ հոսում և լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նրանք նշել են, որ 30 տարի է՝ այս խնդիրը կա, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենմ այցի ժամանակ տեղեկացրել, նա էլ պատասխանեփլ է, որ Կառավարությունը ֆինանսավորել է ու անգամ զարմացել է, որ ֆինանսավորումից հետո հարցը չի լուծվել:
Ստացվում է՝ Կառավարությունը ֆինանսավորել է, բայց պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկել:
«Ամբողջ կեղտաջուրը հոսում, հասնում է խմելու ջրի համար նախատեսված հատված, որտեղով խմելու ջրի ջրատարն է անցնում: Մենք ունենք լուրջ կասկածներ, որ կեղտաջուրը խառնվում է խմելու ջրի հետ, քանի որ ամռանը դեպքեր են եղել, երբ երեխաները թունավորվել են»,-ասում են բնակիչները:



























