Նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հանդիպումը, հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
«Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։



























