Իրանի Յազդ նահանգում մետալուրգիական գործարանում պայթյունի արդյունքում զոհվել է 7 մարդ, եւս 12-ը վիրավորվել են: Զոհերի մեջ կան նաեւ նաեւ օտարերկրացիներ:

Այդ մասին հայտնել է նահանգապետ Ազիզոլլա Սեյֆին, բայց օտարերկրացիների հստակ թիվն ու նրանց քաղաքացիությունը չի բացահայտել: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի երեկոյան, հաղորդում է IRNA-ն:

Իրանական լրատվամիջոցները չեն հաղորդում, թե ինչ աշխատանքներ էին իրականացվում ձեռնարկությունում: Սակայն դեռ 2003թ. երկրի իշխանությունները խոստացել էին ուրանի հանքեր բացել Իրանի ատոմային արդյունաբերությունը սեփական հումքով ապահովելու համար:

Նշենք, որ վերջին շրջանում մի շարք ռազմավարական ձեռնարկություններում անհասկանալի պայթյուններ եղան: Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Սպահանում` ուրանի հարստացման գործարանում պայթյունի մասին: Նոյեմբերի 12-ին Թեհրանի մոտ նորագույն բալիստիկ հրթիռ էր պայթել, որի արդյուքնում գեներալ էր զոհվել: