Ուրբաթ երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցից շտապօգնության ծառայությունը հոսպիտալացրել է 33 մարդու, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։
Գերատեսչության տվյալներով՝ հիվանդանոցներ են տեղափոխվել ՆԳՆ 16 աշխատակից, 13 ցուցարար եւ լրատվամիջոցների չորս աշխատակից։
«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակը կայուն է, մի քանիսն արդեն լքել են բուժհաստատությունը»,- հայտնում են նախարարությունից։
Միաժամանակ, վրացական լրատվամիջոցն ընդգծում է, որ հրապարակված վիճակագրության մեջ հաշվի չեն առնվում մարդիկ, ովքեր ինքնուրույն են գնացել հիվանդանոցներ կամ նրանք, ովքեր տեղում օգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից։
Տուժածների ընդհանուր թիվը շատ ավելի մեծ է։ ԶԼՄ-ների օմբուդսմենը հայտնել է ընդամենը երկու տասնյակ վիրավոր լրագրողների մասին։
Հինգշաբթի օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց օրակարգից մինչև 2028 թվականը երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու և ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու հարցը։
Դրանից հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել էին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի։ Կեսգիշերից հետո ոստիկանական ուժերը հավաքվածների դեմ սկսել են կիրառել հատուկ միջոցներ, կիրառվել են ջրցան մեքենաներ և լուսարձակող զինամթերք՝ ակցիան ցրելու համար։ Վարչական կալանքի տակ է առնվել 43 մարդ։
Թբիլիսիում բողոքի ցույցից շտապօգնության մեքենան 33 տուժածի է հոսպիտալացրել

Հասանելի է
русскийՏեղադրություն



























