Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին վստահեցրել է, որ Թեհրանը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որոնք վերջին օրերին սկսել են ներխուժել Սիրիայի հյուսիս-արևմտյան Հալեպ նահանգի քաղաքներ և գյուղեր, գրում է Tasnim-ը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին ու նրա սիրիացի գործընկեր Բասսամ Սաբբահը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են արաբական երկրում և տարածաշրջանում վերջին զարգացումները։ Սաբբահն Իրանի նախարարին տեղեկացրել է Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների վերջին հարձակումներից հետո ստեղծված իրավիճակի մասին:

Նա ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը վճռականորեն դեմ են ահաբեկչական խմբավորումներին՝ ընդգծելով, որ Դամասկոսը թույլ չի տա ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին հասնել իրենց նենգ նպատակներին։

Իր հերթին, Արաքչին Սիրիայում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների վերածնունդն անվանել է «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մշակված դավադրության մի մասն այն բանից հետո, երբ Սիոնիստական ​​ռեժիմը տապալվեց Լիբանանի և Պաղեստինի դիմադրության կողմից»:

Նա նաև վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ աջակցելու Սիրիայի կառավարությանը, ժողովրդին և բանակին ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման գործում: