Վանաձորի գազալցակայանում պայթյունի հետեւանքով նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա ասաց, որ հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:











