Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է, որ Լիբանանի բնակիչներին արգելված է շարժվել դեպի հարավի մի քանի գյուղեր, եւ կոչ է անում նրանց չվերադառնալ 62 սահմանամերձ բնակավայրեր, տեղեկացրել է Times of Israel-ը։
ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար, գնդապետ Ավիչայ Ադրաին հրապարակել է «շտապ նախազգուշացում» արաբերեն լեզվով, որով կոչ է արվում չհատել հիշյալ գյուղերի գիծը մինչեւ հետագա ծանուցում։
Հրադադարի համաձայնագրի համաձայն՝ ՑԱԽԱԼ-ը 60 օր ունի, որպեսզի դուրս բերի զորքերը այդ գյուղերից։



























