Ահաբեկչական խմբավորումներին հաջողվել է վերահսկողություն սահմանել Հալեպի արեւմտյան շրջանների 40 տոկոսի վրա, տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Զինված խմբավորումները վերահսկողություն են սահմանել Հալեպի արեւմտյան շրջանների ավելի քան 40 տոկոսի վրա»,- նշվել է ԶԼՄ-ի թելեգրամում։
Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ Սիրիայի իշխանությունները շաբաթ օրը փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաեւ քաղաք տանող բոլոր ճանապարհները։
Ռուսաստանը՝ Ասադի կարեւոր դաշնակիցներից մեկը, Դամասկոսին խոստացել է լրացուցիչ ռազմական օգնություն, որպեսզի խանգարի իսլամիստներին, տեղեկացրել են երկու զինվորական աղբյուրները՝ ավելացնելով, որ նոր տեխնիկան կստացվի առաջիկա 72 ժամում։
Սիրիական բանակին հրամայվել է հետեւել քաղաքի հիմնական շրջաններից «անվտանգ հեռանալու» հրամանին, որտեղ մտել են իսլամականները, տեղեկացրել է ԶԼՄ-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ իսլամիստական խմբավորումները, որոնք մարտնչում են Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ, անսպասելի հարձակման են անցել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում։
Մարտերը վերսկսվել են նաեւ Սարակիբ քաղաքի մոտ Իդլիբի նահանգում։ Ապստամբներին գլխավորում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորումը՝ որն առանձնացել է «Ալ-Քաիդայից» 2017թ.։



























