Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ Mercedes Vito-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով Volkswagen-ին ու գլխիվայր շրջվել: