Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խումբը տեղեկացրել է, որ իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը, հայտնել է AFP-ը։
Ահաբեկիչները նախաձեռնել են կայծակնային հարձակում սիրիական կառավարության ուժերի դեմ, որոնց աջակցում են Իրանը եւ Ռուսաստանը, չորեքշաբթի օրվանից, նույն օրը, երբ հարեւան Լիբանանում ուժի մեջ մտավ փուխր հրադադարտ Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ, երկու ամսվա համատարած պատերազմից հետո։
«Հայաթ Թահրիր աշ-Շամը եւ խմբավորման դաշնակիցները... վերահսկողության տակ են վերցրել քաղաքի մեծ մասը, կառավարական կենտրոնները եւ բանտերը»,- տեղեկացրել են SOHR-ում։
Իսլամիստական դաշինքը, որը գլխավորում է «Ալ-Քաիդայի» նախկին սիրիական բաժանմունքը, վերահսկում է Իդլիբի մեծ մասը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, ինչպես նաեւ հարեւան Հալեպ, Համա եւ Լաթաքիա նահանգները։
Գիշերը ռուսական ռազմական ինքնաթիռները առաջին անգամ 2016-ից հետո հարձակումներ են գործել Հալեպի շրջաններում, ավելացրել է կազմակերպությունը։
Զոհերի թիվը բախումների ընթացքում հասել է 311 մարդու, որոնցից 183-ը՝ իսլամիստական խմբավորումից, որին աջակցում է Թուրքիան, 100 զինվոր կառավարական ուժերից եւ 28 խաղաղ բնակիչ։
Պետական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ չորս խաղաղ բնակիչ սպանվել է Հալեպի ուսանողական հանրակացարանի գնդակոծման ժամանակ։
AFP թղթակիցը տեղեկացրել է, թե ինչպես են ուրբաթ իսլամականները տոնել Հալեպի գրավումը։ Մեկ այլ թղթակից տեսել է հակակառավարական ուժերի մարտիկներին քաղաքի ամրոցի մոտ։
SOHR-ը իր հերթին տեղեկացրել է, որ «Հալեպի նահանգապետը եւ ոստիկանության ու անվտանգության հրամանատարը հեռացել են քաղաքի կենտրոնից»։
Գիշերային ավիահարվածները համընկել են «շրջան խոշոր ռազմական ուժերի» գալու հետ, տեղեկացրել է SOHR-ը։
Բանակի հայտարարությունում ասվում է, որ զորքերը հետ են մղել քաղաքի դեմ հարձակումը եւ հետ վերցրել որոշ դիրքեր։
SOHR տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը շաբաթ AFP-ին հայտնել է, որ իսլամականները արագ գրավել են Հալեպի մեծ մասը՝ զգալի դիմադրության չհանդիպելով։
Կազմակերպության տվյալներով՝ ջիհադականները եւ նրանց դաշնակիցները հաջողությունների են հասել նաեւ հյուսիսում, այդ թվում գրավել են Սարակիբ քաղաքը, որը գտնվում է Հալեպ տանող ճանապարհին, 40 կիլոմետր հարավ-արեւմուտքում։
Ռուս զինվորականները ուրբաթ հայտնել են, որ ռմբակոծում են «ծայրահեղական ուժերը», իսկ Թուրքիան պահանջել է դադարեցնել Իդլիբի ռմբակոծումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ իսլամիստական խմբավորումները, որոնք մարտնչում են Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ, անսպասելի հարձակման են անցել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում։
Մարտերը վերսկսվել են նաեւ Սարակիբ քաղաքի մոտ Իդլիբի նահանգում։ Ապստամբներին գլխավորում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորումը՝ որն առանձնացել է «Ալ-Քաիդայից» 2017թ.։



























