Իսրայելի ՌՕՈւ կործանիչներն այսօր հարվածել են «սիրիական ռազմական ենթակառուցվածքին» Սիրիայի եւ Լիբանանի միջեւ սահմանային անցումների շրջանում, որոնք, Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) վկայությամբ, «ակտիվորեն» օգտագործվում էին «Հեզբոլլահի» կողմից զենք հանձնելու համար, տեղեկացրել է Times of Israel-ը։

«Այդ հարվածը հասցվել է Սիրիայից Լիբանան «Հեզբոլլահին» զենք հանձնելու փաստը պարզելուց հետո եւ սպառնալիք է Իսրայելի պետության համար հրադադարի համաձայնագրի հաստատումից հետո»,- նշել են իսրայելական բանակում։

ՑԱԽԱԼ-ը «Հեզբոլլահին» մեղադրում է քաղաքացիական սահմանային անցումները Լիբանան զենք ներմուծելու հարցում՝ Սիրիայի կառավարության աջակցությամբ։

«ՑԱԽԱԼ-ը կշարունակի գործել, որպեսզի վերացնի ցանկացած սպառնալիք Իսրայելի պետությանը, որը կխախտի հրադադարի մասին համաձայնագիրը»,- նշվել է իսրայելական բանակի հայտարարությունում։