Հզոր պայթյունը վնասել եւ ժամանակավորապես դարձել է ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու պատճառ Կոսովոյի քաղաքներում, շաբաթ հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին՝ դրանում մեղադրելով Սերբիայի կողմից աջակցվող խմբավորումներին, տեղեկացրել է Associated Press-ը։

Կուրտին հայտնել է, որ ուրբաթ Վրաժում (60 կիլոմետր հյուսիս մայրաքաղաք Պրիշտինայից) տեղի ունեցած պայթյունը խափանել է որոշ քաղաքների ջրա- եւ էլեկտրամատակարարումը։

Պայթյունը տեղի է ունեցել երկու այլ պայթյուններից հետո ոստիկանական տեղամասի շենքում եւ տեղական ինքնակառավարման մարմնի շենքում նույն շրջանում, որտեղ հիմնական բնակչությունը սերբ փոքրամասնությունն է։

Կուրտին մեղադրել է «պաշտոնական Բելգրադին եւ նրա հանցավոր կառույցներին Միլան Ռադոիչիչի գլխավորությամբ, որոնց աջակցում են սերբական ինստիտուտները եւ նախագահ Ալեքսանդր Վուչիչը»։

Գործարար Ռադոիչիչը  կապված է կառավարող սերբական կուսակցության եւ Վուչիչի հետ, նա այն 45 մարդկանցից մեկն է, որին Կոսովոն մեղադրում է անցած տարվա փոխհրաձգության մեջ։

Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչը դատապարտել է պայթյունը, բայց եւ քննադատել Կուրտիի «էթնոազգայնական ռեժիմը», որը «մատ է թափահարել Բելգրադի դեմ առանց ապացույցների»։

ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը դատապարտել են պայթյունը եւ պահանջել, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։

Կոսովոն սերբական նահանգ էր մինչեւ 1999թ. ՆԱՏՕ 78-օրյա ռմբակոծումները, երբ զոհվեց մոտ 13 000 մարդ, հիմնականում էթնիկ ալբանացիներ, իսկ սերբական զորքերը դուրս մղվեցին։ Կոսովոն հռչակեց անկախություն 2008թ., որը չի ճանաչել Բելգրադը։ Բրյուսելը եւ Վաշինգտոնը երկու կողմերին կոչ են անում կատարել համաձայնագրերը, որոնց Վուչիչը եւԿուրտին հասել են անցած տարվա փետրվարին եւ մարտին։ Դրանք ներառում են Կոսովոյի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիա ստեղծելու պարտավորությունը, որոնցում ապրում է սերբ մեծամասնությունը։ Սպասվում է նաեւ, որ Սերբիան դե-ֆակտո կճանաչի Կոսովոն, որը Բելգրադը համարում է իր նահանգը։