Կասպից ծովի իրանական հատվածում հայտնաբերված գազի նոր խոշոր հանքավայրը կփոխի մերձկասպյան տարածաշրջանի էներգետիկ եւ քաղաքական հաշվեկշիռը: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 12-ին հանդես է եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, տեղեկացնում է իրանական Իռնա գործակալությունը:

Նոր հանքավայրի պաշարները գնահատվում են 1.4 տրլն խմ: Հանքավայրը գտնվում է 700 մետր խորության վրա, Իրանի տարածքային ջրերում:

Նոր հանքավայրերի հայտնագործման հետեւանքով Իրանի գազի պաշարները ներկայում գնահատվում են 34 տրլն խորանարդ մետր, որով այդ երկիրն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը` Ռուսաստանից հետո: 2010 թ. Իրանն արտադրել է 138 մլրդ խմ գազ: