Չորս մարդ է վիրավորվել Եմենից բալիստիկ հրթիռի արձակման առիթով հնչած շչակի ժամանակ ապաստարան փախչելու ընթացքում, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Magen David Adom շտապօգնության ծառայությանը:
Նրանց վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Եվս մեկ մարդու բուժօգնություն է ցուցաբերվել սուր տագնապի ախտորոշմամբ, հայտնում են շտապօգնության ծառայությունից։
Նշվում է նաև, որ հրթիռը հաջողությամբ որսվել է Իսրայելի սահմաններից դուրս ՀՕՊ համակարգերի կողմից։ Միջադեպի ժամանակ Իսրայելի կենտրոնում շչակներ են հնչել։





























