Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբային տեղափոխող ավտոմեքենան կիրակի օրը արևմտյան Տոտորի պրեֆեկտուրայում բախվել է ոստիկանական մեքենային, հայտնում է Kyodo News-ը։

Կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ Իսիբան չի տուժել: Տեղական ժամանակով 10:30-ի սահմաններում Ճապոնիայի վարչապետի մեքենան բախվել է խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած ոստիկանական մեքենային:

Ավտոշարասյունը մի քանի րոպե մնացել է դեպքի վայրում, հետո շարունակել է ընթացքը դեպի Տոտորիի օդանավակայան, որտեղից վարչապետը վերադարձել է Տոկիո։

Իր հայրենի քաղաքում՝ Տոտորիում, Իսիբան այցելել էր ծնողների գերեզմանին, ինչպես նաև եղել է իր ծննդյան վայրում։