Ուելսում սպանել են երիտասարդ կնոջը, երբ վերջինս խնդրել է հարեւաններից իջեցնել երաժշտության ձայնը:
Պենիգրո քաղաքի 30-ամյա բնակչուհի Էմմա Ջոնսի սպանությունը ցնցել է Ուելսը: Բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասդարդ մորը, ով մահացել է առատ արնահոսությունից, գրում է The Daily Mail-ը:
Շաբաթ, ժամը 10-ին նա դուրս է եկել տանից` խնդրելու հարեւաններին, որ իջեցնեն երաժշտությունը: Վեճ է սկսվել եւ մասնակիցներից մեկը Էմմային հարվածել է դանակով: Դեպքի վայր ժամանած բժիշկներն անզոր են եղել:
Էմմա Ջոնսի ընկերների խոսքով, նա միայնակ էր մեծացնում 5-ամյա որդուն ով խնդիրներ ուներ ուսման եւ շփման մեջ: Այժմ երեխան գտնվում է տատի եւ պապի խնամակալության ներքո: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է 23-ամյա Էլվին Իլունդ Ջոնսը:




























