2024 թվականի աշունը Մոսկվայում ամենատաքն է եղել 1879 թվականից եղանակի դիտարկումների ողջ ընթացքում, իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

Ըստ Լեուսի, օդի միջին ջերմաստիճանն այս սեզոնին եղել է +8,8° – այն ձևավորվել է ռեկորդային տաք սեպտեմբերից՝ +17,1° միջին ջերմաստիճանով (սա 5,2°-ով բարձր է կլիմայական նորմայից), տաք հոկտեմբերից՝ +7,7° (1,9°սպասվածից ավելի տաք) և նոյեմբերից՝ +1,7° (նորմալից 2,2° տաք) Միջին հաշվով, Ռուսաստանի մայրաքաղաքում աշունը բազմամյա  միջին ցուցանիշից 3.1°-ով ավելի տաք է եղել։

«Մինչև այս ամենատաք աշնանային եղանակների ցանկում առաջին տեղը գրավում էին 1938 և 1974 թվականների աշունները․ այդ ժամանակ սեզոնի միջին ջերմաստիճանը +7,9° էր։ Անցած 2023 թվականի աշունն ավարտվել է +7,1° ցուցանիշով»,- նշել է փորձագետը։