«Ֆենգալ» ցիկլոնը, որը շաբաթ օրը հատել է Հնդկաստանի հարավային ափը Բենգալյան ծոցից, առնվազն 19 մարդու կյանք է խլել Հնդկաստանում և Շրի Լանկայում, ջրհեղեղներ առաջացրել Թամիլնադ նահանգում և Պուդուչերի շրջանում, հայտնում է Reuters-ը։
Կիրակի օրը Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ Պուդուչերիին պատուհասել են վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ 24-ժամյա տեղումները: Ցիկլոնը հեղեղել է հարավային Չենայա քաղաքի որոշ շրջաններ: Շաբաթ օրը քաղաքից թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, բայց կիրակի վաղ առավոտյան վերսկսվել են, հայտնել են Հնդկաստանի օդանավակայանների վարչությունից:
Հնդկական բանակը օգնություն է ցուցաբերում Պուդուչերիում փոթորկի էպիկենտրանում հայտնված մարդկանց, մինչդեռ Չենայայում տեղումները նվազել են: Շրի Լանկայում 16 մարդ է զոհվել, հորդառատ անձրևների հետևանքով ընդհանուր առմամբ 138 944 ընտանիք է տուժել, վկայում են Կոլոմբոյի աղետների կառավարման կենտրոնի վերջին տվյալները։



























