Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Խ. Ա., ծնված 2002 թ․), Chevrolet (վարորդ՝ Բ. Ն., ծնված 1998 թ․) և Toyota(վարորդ՝ Է. Հ., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ա.-ն (ծնված 2001 թ․) և Chevrolet մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցելվթար. կան տուժածներ

Հասանելի է
русскийՏեղադրություն




























