Թուրքիայում ընտանեկան հանգստի ժամանակ վերելակի հորանն ընկնելուց ստացած վնասվածքներից մի երիտասարդ բրիտանացի է մահացել, հայտնում է The Guardian-ը։
Անգլիայի Էսեքս կոմսության Բազիլդոն քաղաքից 20-ամյա բանվոր Թայլեր Քարիին ուրբաթ առավոտյան հայտնաբերել են Անթալիայում գտնվող հյուրանոցի վերելակի հորանի հատակին: Քերիի հորեղբայրը՝ Ալեքս Փրայսը, ասել է, որ իր զարմիկին դեպքի վայրում մահացած են գտել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին:
Փրայսը նշել է, որ ընտանիքին աջակցում է Անթալիայում բրիտանական հյուպատոսությունը և հանգիստը կազմակերպած Tui ընկերության ներկայացուցիչը: Նա հույս է հայտնել, որ իր զարմիկի մարմինը մինչև երեքշաբթի կտեղափոխվի Մեծ Բրիտանիա:
Փրայսը նշել է, որ ընտանիքը ցանկանում է լիարժեք հետաքննություն անցկացնել Քարիի մահվան հանգամանքները պարզելու համար:





























