Մերձդնեստրի նախագահի թեկնածու Անատոլի Կամինսկին հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու է անհապաղ հրապարակել քվեարկության արդյունքները: Ոչ պաշտոնական տվյալներով, Կամինսկին երկրորդ փուլ է անցնում:

Ըստ նույն ոչ պաշտոնական տվյալների, առաջատարը խորհրդարանի նախկին նախագահ Եվգենի Շեւչուկն է, իսկ գործող նախագահ Իգոր Սմիրնովը միան երրորդն է: Վերջինս դիմել է ԿԸՀ եւ խնդրել է անվավեր ճանաչել ընտրությունները: Ակնկալվում է որ բողոքի քննության արդյունքները կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

Կամինսկին հայտարարել է, թե նախնական արդյունքների հրապարակման ձգձգումը կանխամտածված քայլ է:

Ըստ Կամինսկու, Շեւչուկը ստացել է 38,56 տոկոս ձայն, ինքը` 26,48 տոկոս, գործող նախագահը` 24,82 տոկոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: