Օրերս Երեւանում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մեծ աղմուկ է բարձրացրել մի աղջնակ, ով նկարում է դեկորատիվ կոսմետիկայով:

Հիրավի ձեռնոց նետելով հայ նկարիչներին` Նշանովնա անունով նկարչուհին ներկայացնում էր մոտ 15 բավականին հետաքրքիր բովանդակության աշխատանքներ: Նա արվեստի գործեր է ստեղծում կոսմետիկ տուշով, դիմափոշիով, շրթներկով, աչքի մատիտներով եւ կանացի դիմահարդարման այլ պարագաներով:

Միջոցառման հյուրերը գրավիչ նկարներով հրապուրված մոտենում էին այս երիտասարդ նկարչուհուն եւ ուղղակի ցնցվում, երբ լսում էին էպոտաժային հայտարարությունը. «Նկարում եմ կոսմետիկայով, որովհետեւ յուղաներկով նկարել չգիտեմ» : Անկասկած, համարձակ խոստովանություն, համարձակ բովանդակությամբ անկեղծ նկարներ…Այս հմայիչ նկարչուհին դեռ ասելիք ունի աշխարհին:

Կից ներկայացնում եմ Նշանովնայի աշխատանքներից մի քանիսի լուսանկարները, իսկ սկանդալային նկարչուհու պրոֆեսիոնալիզմի մասին դատեք ինքներդ: