ՄԳԻՄՕ-ի հայկական ընկերակցության եւ «Երիտասարդ Եվրասիա» շարժման նախաձեռնությամբ, կայացել է կլոր սեղան-քննարկում` նվիրված եվրասիական ինտեգրմանը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Կլոր սեղանին, որպես փորձագետ, մասնակցել է ժողովուրդների իրավունքների պաշտպանության շարժման համակարգողներից, էթնոհակամարտաբան Վիտալի Տրոֆիմովը:

Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ դերը, նրա զարգացման հեռանկարային ուղղությունները, ինչպես նաեւ վեր են հանվել հավաքական անվտանգության պայմանագրի կառուցվածքային եւ կազմակերպչական թերությունները:

Մասնակիցներն ու փորձագետները պայմանավորվել են հանդիպումների շարք անցկացնել` նվիրված եվրասիական ինտեգրացիային: