Երեւանի Մալաթիա-Սեբաստիա շրջանում (որը ժողովուրդն անվանում է «Բանգլադեշ») անհայտ սադիստը շարունակում է կրակել անօթեւան շներին։

Սադիստի կամ սադիստների «հաշվին» մի քանի շներ եւ կատուներ կան։

Ըստ երեւույթին, սադիստը կրակում է անպաշտպան կենդանիներին կոտորակով։ Ըստ որոշ տվյալների՝ կենդանի թիրախներին կրակում են պատուհանից, եւ մեծ է հավանականությունը, որ սադիստի հաջորդ զոհը կարող են դառնալ երեխաները։

Սադիստի հերթական արնաշաղախ զոհը հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ի առավոտյան եկեղեցու մոտի այգում։ Պատահարի մասին տեղեկացվել են այգում հերթապահող ոստիկանները։