Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է Սամվել Նիկոյանին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ ներխորհրդարանական կապերի ամրապնդումը հանդիսանում է փոխգործակցության կարեւորագույն ուղղություններից մեկը եւ նրա ընդլայնումը ունի եւ ներքին, եւ արտաքին քաղաքական մեծ նշանակություն:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:




























