Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, նոյեմբերի 28-ին, իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենայով, բաժին են ներկայացրել Բերքանուշ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում նա հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, և «Մերսեդես Բենցի» սրահից ներկայացրել է 2 փամփուշտով լիցքավորված ատրճանակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: