ԱՄՆ-ի պետքարտուղարության եւ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ԱՊՀ երկրներին ու Վրաստանին ժողովրդավարության աջակցության նպատակով ֆինանսական օգնության չափը վերջին 5 տարում կազմել է տարեկան 150-180 մլն դոլար (2011-ին` 158,3 մլն դոլար): Հայաստանին հատկացվել է 14,4 մլն դոլար:
«Կոմերսանտը» նշում է, որ ամենամեծ օժանդակությունն ստանում է Ռուսաստանը (2011-ին` 37,3 մլն դոլար), Ուկրաինան (28,4 մլն դոլար) եւ Վրաստանը (24 մլն դոլար): Ամենից քիչ գումար բաժին է հասնում Ուզբեկստանին (3,3 մլն դոլար) եւ Թուրքմենստանին (1,9 մլն դոլար):
ԱՊՀ հինգ երկրներում (Ռուսաստան, ՈՒկրաինա, Բելառուս, Հայաստան եւ Մոլդովա) տրամադրվող օգնության մեծ մասը բաժին է ընկնում ժողովրդավարության աջակցությանը: Ուկրաինային, Վրաստանին եւ Ղազախստանին տրվող գումարների մեծ մասը անվտանգության համար է, իսկ Հայաստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին ու Ղրղըզստանին` տնտեսական զարգացման համար:




























