Փարիզում Հունաստանի դեսպանատունը փոստով Իտալիայից ռումբ է ստացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ն, պայթուցիկ սարքը վնասազերծել են ուղղորդված պայթյունով:

Բոլոր աշխատակիցները շենքից տարհանվել են, տուժածներ չկան, հաղորդում է РБК-ն:

Ծանրոցը Հունաստանի դեսպանատունն ստացել է այսօր` դեկտեմբերի 12-ին, առանց որեւէ արտաքին նշման, ինչն էլ կասկածելի է թվացել անվտանգության աշխատակիցներին: Նրանք անմիջապես ոստիկանություն են զանգահարել: