Անցած 24 ժամվա ընթացքում սիրիական բանակը և ռուսական ավիացիան Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում ոչնչացրել են առնվազն 100 ահաբեկիչների։ Դրա մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։
«Սիրիական արաբական բանակը, ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ, շարունակում է Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում ահաբեկչական ագրեսիան հետ մղելու գործողությունը։ Անցած 24 ժամվա ընթացքում հրթիռա-հրետանային գնդակոծություններ են իրականացվել գրոհայինների և տեխնիկայի հավաքման վայրերի, հենակետերի, վառելիքի և քսանյութերի և զինամթերքի պահեստների, տեխնիկայի շարասյուների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և դաշտային հրետանու դիրքերի և վերահսկողության կետերի վրա: Սպանվել է առնվազն 100 ահաբեկիչ»,-ըստ ռուսական ТАСС գործակալության՝ հայտարարել է նա։
Իգնասյուկը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ալ-Թանֆ շրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիան F-15 կործանիչների կողմից գրանցել է Սիրիայի օդային տարածքի օգտագործման կանոնների ութ խախտում՝ երկու զույգ (յուրաքանչյուրը երկու անգամ)։





























