Եթե ամերիկյան հակահրթիռային համակարգերը տեղակայվեն Վրաստանում, ապա երկիրը կարող է հայտնվել Թեհրանի թիրախների ցուցակում: Այդ մասին վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն` ընդգծելով, որ Վրաստանն ինքնին Իրանի թիրախը չէ:

«Իրանը նշանի տակ չի առել Վրաստանը, սակայն եթե մեզ մոտ տեղակայվեն ամերիկյան համակարգեր, Վրաստանն անկախ իր մտադրությունից,  կներգրավվի այդ գործընթացում: Եթե ես լինեի որոշողը, ապա ԱՄՆ-ին թույլ չէի տա իր համակարգեր տեղակայել Սեւ ծովի գոտում եւ Վրաստանում»,-ասել է նախկին նախագահը: