Ազգային Ժողովի այսօր մեկնարկած նիստի սկսզբում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԿԸՀ որոշմամբ Նարեկ Զեյնալյանի փոխարեն պատգամավորի մանդատը հանձնվել է ՔՊ ընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված Ալեքսանդր Ավետիսյանին։
Ալեն Սիմոնյանի խոսքից հետո Ալեքսանդր Ավետիսյանը, օրենքի համաձայն երդվեց:
«Սիրելի քաղաքացիներ, Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, հարգարժան փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ,
հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ, բարեխեղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- ասաց նա:
Նշենք, որ նիստին ներկա է նաև կառավարության կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ այսօր ԱԺ-ն շարունակում է 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:





























