Ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման խցում գտել են նախկինում երկու անգամ դատապարտված Գյումրիի բնակիչ, 43-ամյա Գոռ Մարզպետի Մանուկյանի դիակը: Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ «Շիրակ կենտրոնի», դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի կեսօրին: Ձերբակալված անձն ինքնասպանությունը գործել է պառկած վիճակում, սավանով մահճակալից կախվելու միջոցով:
Վերջինս ձերբակալվել էր խոշոր չափի գողության մեղադրանքով, իսկ կալանավայրից ազատվել էր մի քանի օր առաջ:




























