Կոնեկտիկուտ նահանգի մի ընտանիք կորցրել է ավելի քան 4 միլիոն դոլար արժողության իր առափնյա առանձնատունը, երբ Գոհաբանության օրը նրանց ավտոտնակում հրդեհ է բռնկվել հնդկահավի խորովածի համար նախատեսված մանղալում:

Հրդեհը բռնկվել է Ուեսթոն քաղաքի մեծ լճակի մերձակայքի՝ նահանգի մայրաքաղաք Հարթֆորդից 65 մղոն հարավ-արևմուտքում գտնվող առանձնատանը:

Հրդեհի պահին առանձնատանը մոտ 40 մարդ է եղել, երկուշաբթի USA Today-ին հայտնել է Ուեսթոնի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Պոկորնին:

Ըստ Պոկորնիի՝ հրդեհից ոչ մի մարդ վնասվածք չի ստացել:

Գործակալության տվյալներով՝ հրշեջ բրիգադներն անհապաղ արձագանքել են հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 15:42-ին Ուեսթոն Ռուոդից ստացված ահազանգին:

Հրշեջները ժամանելուց հետո ավտոտնակում խոշոր հրդեհ են հայտնաբերել, որն ակնթարթորեն տարածվել է աանձնատան մեջ:

Հրդեհի բռնկվելուց հետո տան բոլոր մարդիկ ինքնուրույն տարհանվել են, USA Today-ին հայտնել է հրշեջ ծառայության հանրային կապերի բաժնի աշխատակից Ռայան Բլեյքը։

«Հրշեջները ագրեսիվ գորհ են ձեռնարկել կրակը հանգցնելու համար, սակայն հրդեհային վտանգավոր պայմանների և կառուցվածքային փլուզումների պատճառով նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Բացի դրանից, ինչ-որ ավտոմեքենա Ուեսթոն Ռոուդում անցել է վնասել է ջրամատակարարման  շլանգը՝ գիծը, ինչի հետևանքով վնասել է ջրագիծն ու մի քանի րոպեով ջրամատակարարումը լիովինդադարեցվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ հրշեջ անձնակազմը կրակի դեմ պայքարել է ավելի քան 16 ժամ:

«Հրդեհի պատճառները շարունակում են հետաքննել Ուեսթոնի հրշեջ մարշալը, սակայն նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում և հնդկահավը խորովելու պատճառով է եղել»,- գրել է գործակալությունը։

Ըստ Բլեյքի՝ առանձնատունը ճանաչվել է բնակության ահամար ոչ պիտանի և լիովին կորսված:

Նշվում է, որ 11 ննջասենյակով, 9,5 լոգասենյակով և 9378 քառ մետր մակերեսով առանձնատունը գնվել էր 4 միլիոն 16 հազար 800 դոլարով։