Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Ահմադբեկ Կելդիբեկովն այսօր` դեկտեմբերի 12-ին, հրաժարական է տվել:
Ինչպես փոխանցում է «Centrasia.ru»-ն, հայտարարությունն արվել է խորհրդարանի արտահերթ նիստում: Հայատարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեծամասնության կոալիցիայի կազմալուծման եւ կայունության պահպանման համար հայտարարում եմ խոսնակի լիազորությունները դեկտեմբերի 14-ից վայր դնելու մասին»:
Ահմադբեկ Կելդիբեկովի գործունեությանը գնահատական տալու եւ անվստահություն հայտնելու հարցի քննարկումը նախաձեռնել էր «Աթա Մեկեն» խմբակացությունը: Դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստը հրավիրվել էր` քննարկելու համար հատուկ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:




























