Հարավային Կորեայի նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելուց հետո զինվորականները խորհրդարանի գլխավոր շենքի մոտ բարիկադներ են ստեղծել, հաղորդում է Yonhap-ը:

Ըստ լրատվամիջոցների՝ Հարավային Կորեայի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ զինվորականները ռազմական դրության «հակասահմանադրական» հայտարարությանը չպետք է ենթարկվեն։

Ազգային ժողովի նախագահն իր հերթին զինվորականներին ու ոստիկաններին կոչ է անում մնալ տեղերում։

Ըստ Yonhap-ի՝ Հարավային Կորեայի հողօգտագործման նախարար Պակ Սանգ Վուն նախագահ Յուն Սուկ Յոլի՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ արտակարգ հանդիպում է անցկացրել։

Պակի հանդիպումը նախարարության գլխավոր տնօրենների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գումարվել է երեքշաբթի տեղական ժամանակով 11:50-ին Սեջոնգի կառավարական համալիրում, Սեուլից 113 կիլոմետր հարավ, հայտնել են նախարարության պաշտոնյաները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական ​​գործունեության մեջ։