17-րդ դարի հայկական նկարազարդ Ավետարանը (ենթադրաբար 1671 թվականի) Սոտբիսի աճուրդում վաճառվել է 13,750 հազար ֆունթ սթերլինգով (21,500 դոլար), դեկտեմբերի սկզբին:

Ամբողջությամբ կաշեպատ Ավետարանը կազմված է 271 էջից:

Ավետարանի նախնական գինը սահմանվել էր 6 հազար ֆունթ սթերլինգ (9300 դոլար): Գնորդի անունը չի հրապարակվում: